00:04  ,  9 օգոստոսի, 2023

Մոտ 4 տարի բաց թողած աշխարհի նախկին առաջին ռակետ Վոզնյացկին մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի նախկին առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկին հաղթանակով մեկնարկեց Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող WTA-1000 մրաշարում։

Երկու երեխաների ծնվելուց հետո 3 տարի եւ 8 ամիս բաց թողած 33-ամյա թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 115-րդ ռակետ, ավստրալացի Կիմբերլի Բիրելի հետ եւ առավելության հսավ 6:2, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Վոզնյացկու հաջորդ մրցակիցը կլինի Մարկետա Վոնդրոուշովայի  (Չեխիա, 9) եւ Մայար Շերիֆի (Եգիպտոս) դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով