10:45  ,  6 օգոստոսի, 2023

Ցիցիպասը՝ Լոս Կաբոսի մրցաշարի հաղթող

Աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը նվաճեց Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում հույն թենիսիստը մրցեց աշխարհի 19-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Ցիցիպասն այս մրցաշարում պարտության էր մատնել նաեւ ամերիկացի Ջոն Իսներին, չիլիացի Նիկոլաս Խարիին եւ խորվաթ Բորնա Չորիչին։

Լոս Կաբոսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 852 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով