22:56  ,  2 օգոստոսի, 2023

Մ-18 ԵԱ․ Հայաստան - Կոսովո՝ 73։48 (տեսանյութ)

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում տարավ երկրորդ հաղթանակը։

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 73։48 հաշվով պարտության մատնեց Կոսովոյի հավաքականին:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 3-ին` մրցելով Ալբանիայի հետ:

Առաջին տուրում Հայաստանի թիմը 75:45 հաշվով հաղթել էր Մոլդովայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում