11:26  ,  31 հուլիսի, 2023

Թեյլոր Ֆրիցը՝ Ատլանտայի մրցաշարի հաղթող

Աշխարհի 9-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը նվաճեց ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում ամերիկացի թենիսիստը երեք սեթում (7:5, 6:7 (5:7), 6:4) պարտության մատնեց աշխարհի 82-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչին։ Պայքարը տեւեց 2 ժամ 18 րոպե։

Ատլանտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 737 հազար դոլար էր։ Թեյլոր Ֆրիցը ստացել է 112 հազար դոլար եւ 250 վարկանիշային միավոր։

Թեյլոր Ֆրիցը նվաճեց 6-րդ տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով