17:05  ,  27 հուլիսի, 2023

Կարեն Խաչանովը բաց կթողնի եւս մեկ մրցաշար

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի կարողանա մասնակցել Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում անցկացվելիք ATP-250 շարքի մրցաշարին, որը կմեկնարկի հուլիսի 31-ին։

Ֆրանսիայի բաց առաջնությունում ստացած վնասվածքից հետո հայ թենիսիստը դեռ չի վերականգնվել։

Լոս Կաբոսում Կարեն Խաչանովին կփոխարինի ամերիկացի Նիկոլաս Մորենո-Դե-Ալբորանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով