20:42  ,  24 հուլիսի, 2023

Մ-22 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվել է Պորտուգալիային, Դանիային եւ Ֆրանսիային

Երևանում անցկացվել են վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության  Ե ենթախմբի  հանդիպումները։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Պորտուգալիայի, Դանիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ, երեք խաղում էլ պարտություն է կրել՝ չկարողանալով հաղթահարել ենթախմբի արգելքը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքական թիմերը մրցաշարի արդյունքներով իրավունք են ստացել մասնակցելու 2024 թվականին Նիդերլանդներում անցկացվելիք Եվրոպայի Մ22 տարեկան տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին։ Ֆրանսիան ենթախմբի արգելքը հաղթահարել է առաջին տեղով, իսկ Պորտուգալիան՝ որպես երկրորդ լավագույն արդյունք ցույց տված թիմ:

Օրեր անց Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը կմեկնի Վրաստան՝ Թբիլիսիում մասնակցելու Եվրոպայի առաջնության արևելյան գոտու մրցումներին: Մյուս տարիքային թիմերն օգոստոսի սկզբին կմեկնեն Բելառուս՝ ԱՊՀ երկրորդ խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում