19:44  ,  24 հուլիսի, 2023

Մ-16 ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթեց ալբանացիներին (ֆոտո, վիդեո)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 87։59 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը տարավ 3 հաղթանակ և կրեց 1 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում