18:16  ,  24 հուլիսի, 2023

WTA-250․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող WTA-250 մրաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 68-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը։ Առաջին շրջանում նա մրցեց աշխարհի 289-րդ ռակետ, ռուսաստանցի Եվգենյա Ռոդինայի հետ, որը երկրորդ սեթում Ավանեսյանի օգտին 2:0 հաշվի ժամանակ հրաժարվեց պայքարից։ Առաջին սեթում Էլինա Ավանեսյանն առավելության էր հասել 6:2 հաշվով։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի  աշխարհի 112-րդ ռակետ, իտալացի Սառա Էրանին, որն առաջին շրջանում ազատ էր։

Լոզանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով