21:35  ,  5 նոյեմբերի, 2012

Կասիլյասը հակադարձում է Ռոնալդուին

Ես երբեք չէի քվեարկի իմ օգտին, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը:

«Ես երբեք չէի քվեարկի իմ օգտին «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ: Նախընտրում եմ, որ իմ աշխատանքը գնահատեն այլ մարդիկ, այլ ոչ թե ես:

Դարպասապահները նույնպես կարող են արժանանալ «Ոսկե գնդակին», քանի որ կարեւոր դեր են խաղում յուրաքանչյուր թիմում:  Ես քվեարկելու եմ Սերխիո Ռամոսի օգտին: Նա իր լավագույն մրցաշրջանն անցկացրեց վերջին ութ տարիների ընթացքում»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Կասիլյասի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել էր, որ եթե հնարավորություն ունենար, կքվեարկեր իր օգտին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում