18:22  ,  20 հուլիսի, 2023

Բուդապեշտ․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ երրորդ շրջան

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 69-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 144-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 80-րդ ռակետ, արգենտինացի Նադյա Պոդորոսկայի հետ։

WTA Hungarian Grand Prix մրցանակային հիմնադրամը 225 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով