21:20  ,  13 հուլիսի, 2023

ՄՕԿ-ը Ռուսաստանին եւ Բելառուսին Փարիզ-2024-ի հրավեր դեռ չի ուղարկի

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հուլիսի 26-ին 203 Ազգային օլիմպիական կոմիտեներին կուղարկի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հրավեր։ Ցուցակում չկան Ռուսաստանն ու Բելառուսը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների մասնակցության վերաբերյալ առանձին որոշում սպասվում է հաջորդ տարվա գարնանը։

Անհատական մարզաձեւերում հնարավոր է նրանց մասնակցությունը չեզոք կարգավիճակում։

Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում