21:08  ,  13 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Կանանց մենախաղի եզրափակիչի զույգը

Աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։

Թունիսցի թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:4, 6:3 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճեց աշխարհի 42-րդ ռակետ չեխ Մարկետա Վոնդրոուշովան, որը կիսաեզրափակիչում 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 76-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով