21:08 13 հուլիսի, 2023Աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։
Թունիսցի թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:4, 6:3 հաշվով։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճեց աշխարհի 42-րդ ռակետ չեխ Մարկետա Վոնդրոուշովան, որը կիսաեզրափակիչում 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 76-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։
«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.