19:02  ,  12 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Թունիսցի թենիսիստուհին մրցեց աշխարհի երրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որը պաշտպանում էր անցած տարի նվաճած տիտղոսը Ուիմբլդոնում։

Ժաբերն առավելության հասավ 6:7 (5:7), 6:4, 6:1 եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկայի հետ, որը  6:2, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 18-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիսին։

Կիսաեզրափակիչի առաջին զույգը նախորդ օրը կազմել էին աշխարհի 76-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան եւ  աշխարհի 42-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովան։

Սվիտոլինան 7:5, 6:7 (5:7), 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։ Մարկետա Վոնդրոուշովան 6:4, 2:6, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային։

 «Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով