19:02 12 հուլիսի, 2023Աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Թունիսցի թենիսիստուհին մրցեց աշխարհի երրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որը պաշտպանում էր անցած տարի նվաճած տիտղոսը Ուիմբլդոնում։
Ժաբերն առավելության հասավ 6:7 (5:7), 6:4, 6:1 եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկայի հետ, որը 6:2, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 18-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիսին։
Կիսաեզրափակիչի առաջին զույգը նախորդ օրը կազմել էին աշխարհի 76-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան եւ աշխարհի 42-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովան։
Սվիտոլինան 7:5, 6:7 (5:7), 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։ Մարկետա Վոնդրոուշովան 6:4, 2:6, 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային։
«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.