16:48  ,  5 հուլիսի, 2023

Իտալիայի առաջնություն․ Առաջին տուրի զույգերը

Իտալական Ա Սերիան հրապարակել է նոր մրցաշրջանի օրացույցը։ Իտալիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 20-ին եւ կավարտվի մայիսի 24-ին։

Միլանյան դերբին «Միլանի» եւ «Ինտերի» միջեւ տեղի կունենա չորրորդ եւ 33-րդ տուրերում՝ սեպտեմբերի 17-ին եւ ապրիլի  21-ին համապատասխանաբար։ Հռոմեական դերբին «Ռոմայի» եւ «Լացիոյի» մասնակցությամբ տեղի կունենա 12-րդ եւ  31-րդ տուրերում՝ նոյեմբերի 12-ին եւ ապրիլի 7-ին։ Թուրինյան դերբին «Յուվենտուսի» եւ «Տորինոյի» միջեւ կլինի 8-րդ եւ 32-րդ տուրերում՝ հոկտեմբերի 8-ին եւ ապրիլի 14-ին։

Իտալիայիա առաջնություն, առաջին տուր

«Բոլոնիա» - «Միլան»

«Էմպոլի» - «Վերոնա»

«Ֆրոզինոնե» - «Նապոլի»

«Ինտեր» - «Մոնցա»

«Ռոմա» - «Սալերնիտանա»

«Սասուոլո» - «Ատալանտա»

«Տորինո» - «Կալյարի»

«Ջենոա» - «Ֆիորենտինա»

«Ուդինեզե» - «Յուվենտուս»

«Լեչե» - «Լացիո»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով