22:10  ,  3 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ, Իգան Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Լեհ թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 34-րդ ռակետ, չինացի Չժու Լինի հետ հետ եւ առավելության հասավ 6:1, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Երկրորդ շրջանում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 84-րդ ռակետ, իսպանացի Սառա Տորիբես Տորմոն։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով