14:56  ,  3 հուլիսի, 2023

Դավիթ Խաչատրյանը՝ երիտասարդների Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է Սլովենիայի Գրադեց քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարին։

60 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանը ( Հրազդան, մարզիչ՝ Կարեն Աղասյան), հաղթելով 4 գոտեմարտում գրավել է երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

73 կգ քաշային կարգում, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը ( մարզիչ՝ Վահե Թորոսյան) գրավել է 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում