20:57  ,  3 նոյեմբերի, 2012

«Շախտյորի» հաղթարշավը շարունակվում է

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Զապորոժյեի «Մետալուրգի» դարպասը:

«Շախտյորից» աչքի ընկան բրազիլացիներ Դուգլաս Կոստան ու Լուիս Ադրիանոն: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով չմասնակցեց հանդիպմանը:

14-րդ տուրից հետո «Շախտյորը» 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Զապորոժյեի թիմի 2 միավորով վերջին տեղում է: 

Ուկարիանայի առաջնություն. 14-րդ տուր

«Շախտյոր» - «Մետալուրգ Զ.»՝ 2:0

Դուգլաս Կոստա, 21 (11մ.), Լուիս Ադրիանո, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ