20:57 3 նոյեմբերի, 2012Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Զապորոժյեի «Մետալուրգի» դարպասը:
«Շախտյորից» աչքի ընկան բրազիլացիներ Դուգլաս Կոստան ու Լուիս Ադրիանոն: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով չմասնակցեց հանդիպմանը:
14-րդ տուրից հետո «Շախտյորը» 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Զապորոժյեի թիմի 2 միավորով վերջին տեղում է:
Ուկարիանայի առաջնություն. 14-րդ տուր
«Շախտյոր» - «Մետալուրգ Զ.»՝ 2:0
Դուգլաս Կոստա, 21 (11մ.), Լուիս Ադրիանո, 83
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.