12:36  ,  15 հունիսի, 2023

Ջո Բայդենը շնորհավորել է «Վեգասին»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է «Վեգաս Գոլդեն Նայթսին» տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթն առաջին անգամ նվաճելու առթիվ։

«Շնորհավորում են «Վեգասին» ընդամենը 6-րդ մրցաշրջանում Սթենլիի գավաթն առաջին անգամ նվաճելու առթիվ։ Այդպիսի հպարտ ամերիկյան քաղաքում առաջին խոշոր հաղթանակն է պրոֆեսիոնալ լիգայում։ Այսօր թիմն ու ամբողջ քաղաքը չեմպիոն են»,- սոցիալական ցանցերում գրել է Բայդենը։

Հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչում «Վեգասը» ընդհանուր 4:1 հաշվով պարտության էր մատնել «Ֆլորիդային»։ «Վեգասը» 2017-ից է հանդես գալիս NHL-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում