Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում։
Հայաստանի հավաքականի անդամը հավասարը չի ունեցել նժույգ թափեր վարժությունում։ Եզրափակիչում Խաչիկյանը վաստակել է 14, 766 միավոր եւ դարձել ոսկե մեդալակիր։
Նժույգ թափեր վարժության եզրափակիչ դուրս եկած Արթուր Դավթյանը նվաճել է արծաթե մեդալ։ Աշխարհի չեմպիոնը վաստակել է 14, 600 միավոր։
Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը մեդալների համար կպայքարի նաեւ հենացատկի, զուգափայտի եւ օղակների վարժությունների եզրափակիչներում։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը կմասնակցի իր հիմնական գործիքի՝ հենացատկի եւ զուգափայտի եզրափակիչներին:
Օղակների վարժությունում եզրափակիչում մեդալների համար կպայքարեն Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում