12:40  ,  8 հունիսի, 2023

Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողը կտեղափոխվի «Բավարիա»

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուն կարիերան կշարունակի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Հունիսի 30-ին կավարտվի Գերեյրուի պայմանագիրը «Բորուսիայի» հետ, եւ նա անվճար կմիանա «Բավարիային», որը 29-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում Գերեյրուն «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում