11:45  ,  8 հունիսի, 2023

Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը մտադիր է այս ամռանը վերադառնալ «Բարսելոնա», հաղորդում է Sport.es-ը։ Փարիզյան ակումբը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Նեյմարի հետ։

Նրա ներկայացուցիչները կատալոնական ակումբին արդեն հայտնել են, որ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում