21:43  ,  7 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Ալեքսանդր Զվերեւը կիսաեզրափակիչում է երրորդ տարին անընդմեջ

2020թ․ օլիմպիական չեմպիոն, աշխարհի 27-րդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը մրցեց աշխարհի 49-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:4, 3:6, 6:3, 6:4։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 25 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ալեքսանդր Զվերեւը կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ աշխարհի 6-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողի հետ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով