16:07  ,  5 հունիսի, 2023

Մբապե․ Ոչինչ չեմ սպասում ՊՍԺ-ից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր սպասելիքների մասին հաջորդ մրցաշրջանում։

«Ի՞նչ եմ սպասում ՊՍԺ-ից հաջորդ մրցաշրջանում։ Ոչինչ չեմ սպասում։ Ես այստեղ եմ, որպեզի պարզապես ֆուտբոլ խաղամ։ Ես այստեղ եմ ֆուտբոլի համար։

Ակումբն անում է այն ամենը, ինչ հնարավոր է, եւ ես ոչ մի խնդիր չունեմ։ Մնացածն իմ գործը չէ»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Մբապեն 29 գոլով դարձել է լավագույն ռմբարկու։ Նա 5-րդ տարին անընդմեջ է դառնում Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում