10:07  ,  3 նոյեմբերի, 2012

Մոուրինյո. Ունեմ սեփական կարծիք, որը երբեք չի փոխվում

Ես ունեմ իմ անկախությունը եւ որոշումներ կայացնում եմ սեփական հայեցողությամբ, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին անդրադարձել է քննադատություններին, թե ինքը սկսել է շատ վստահել երկրորդ թիմի խաղացողներին:

«Որպեսզի վերջ դնենք այդ խոսակցություններին, հիշե՛ք «Ռեալի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի նախորդ եզրափակիչներին: Ամստերդամում կայացած եզրափակիչում «Ռեալի» կազմում ակումբի սաներից միայն երկու խաղացողներ կային՝ Ռաուլն ու Սանչեսը, իսկ Փարիզի եզրափակիչում՝ Ռաուլն ու Կասիլյասը: Գլազգոյում կայացած խաղում «Ռեալի» մեկնարկային կազմում միայն Ռաուլն էր: Ես ունեմ իմ անկախությունը եւ որոշումներ կայացնում եմ սեփական հայեցողությամբ: Նման կերպ է մտածում նաեւ «Ռեալի» երկրորդ թիմի մարզիչ Տորիլան: Ես կառավարում եմ գլխավոր թիմը, իսկ նա՝ երկրորդ: Մենք չենք միջամտում միմյանց գործերին: Ես ունեմ սեփական կարծիք, որը երբեք չի փոխվում»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում