20:43  ,  3 հունիսի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» պարգեւատրումն «Ուեմբլիում» (տեսանյութ)

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցավ Անգլիայի գավաթը 7-րդ անգամ նվաճած «Մանչեսթեր Սիթիի» պարգեւատրումը։

Եզրափակիչում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

52-ամյա մասնագետի ղեկավարությամբ մանչեսթերյան թիմը դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի քառակի գավաթակիր։

Հունիսի 10-ին Ստամբուլում «Մանչեսթեր Սիթին» Միլանի «Ինտերի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում