Ինձ համար անակնկալ չէ, որ Ալեքս Տեյշեյրան արդյունավետության ցուցանիշով մոտենում է Հենրիխ Մխիթարյանին, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետը Զապորոժյեի «Մետալուրգի» հետ խաղից առաջ կիսավել է տպավորություններով:
«Դիտել եմ «Մետալուրգի» նախորդ երկու խաղերը: Զապորոժյեի թիմը շատ է սպասել այս խաղին եւ վաղը կփորձի փոխել իր մասին ստեղծված կարծիքը: Սակայն մենք արդեն մտածում ենք «Չելսիի» հետ խաղի մասին: Լոնդոնի խաղին նախապատրաստվողները հնարավոր է չմասնակցեն այս հանդիպմանը: Ինչ վերաբերվում է Ալեքս Տեյշեյրայի առաջընթացին, ասեմ, որ դա նորմալ է եւ ինձ համար անակնկալ չէ, որ նա մոտենում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշին: Նա միշտ բարձր մակարդակով է աշխատում մարզումների ժամանակ եւ արդյունքը չի ուշանում»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
«Շախտյոր» - «Մետալուրգ» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին: Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի խաղին, քանի որ հոկտեմբերի 27-ին կայացած «Տավրիայի» հետ հանդիպման ժամանակ իր չորրորդ դեղին քարտը ստացավ ընթացիկ առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի