Լուչեսկու. Ինձ համար անակնկալ չի լինի, եթե Տեյշեյրան շրջանցի Մխիթարյանին

09:13   3 նոյեմբերի, 2012

Ինձ համար անակնկալ չէ, որ Ալեքս Տեյշեյրան արդյունավետության ցուցանիշով մոտենում է Հենրիխ Մխիթարյանին, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետը Զապորոժյեի «Մետալուրգի» հետ խաղից առաջ կիսավել է տպավորություններով:

«Դիտել եմ «Մետալուրգի» նախորդ երկու խաղերը: Զապորոժյեի թիմը շատ է սպասել այս խաղին եւ վաղը կփորձի փոխել իր մասին ստեղծված կարծիքը: Սակայն մենք արդեն մտածում ենք «Չելսիի» հետ խաղի մասին: Լոնդոնի խաղին նախապատրաստվողները հնարավոր է չմասնակցեն այս հանդիպմանը: Ինչ վերաբերվում է Ալեքս Տեյշեյրայի առաջընթացին, ասեմ, որ դա նորմալ է եւ ինձ համար անակնկալ չէ, որ նա մոտենում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշին: Նա միշտ բարձր մակարդակով է աշխատում մարզումների ժամանակ եւ արդյունքը չի ուշանում»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Շախտյոր» - «Մետալուրգ» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին: Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի խաղին, քանի որ հոկտեմբերի 27-ին կայացած «Տավրիայի» հետ հանդիպման ժամանակ իր չորրորդ դեղին քարտը ստացավ ընթացիկ առաջնությունում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.