10:43  ,  1 հունիսի, 2023

Մոուրինյո․ Անարդար պարտություն է բազմաթիվ վիճահարույց միջադեպերով

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի եզրափակիչում իսպանական «Սեւիլիային» պարտվելուց հետո (հիմնական ժամանակ՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ` 1:4) քննադատել է մրցավարին։

«Ես ասել էի, որ կամ տիտղոսով կհեռանանք, կամ մահացած։ Այո, մենք մահացած ենք։ Մենք մահացու հոգնել ենք ֆիզիկապես եւ հոգեբանորեն, քանի որ կարծում ենք՝ սա անարդար պարտություն է բազմաթիվ վիճահարույց միջադեպերով։

Լարված եւ խիզախ պայքար էր մրցավարի հետ, որը կարծես՝ իսպանացի լիներ։ Անարդարությունն այն է, որ Լամելան պետք է երկրորդ դեղին քարտ ստանար, բայց դա տեղի չունեցավ, եւ նա հետո իրացրեց 11-մետրանոց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Սեւիլիան» 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն) գավաթը, «Ռոման» երկրորդ անգամ խաղաց այս մրցաշարի եզրափակիչում եւ երկրորդ պարտությունը կրեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English