10:08  ,  1 հունիսի, 2023

Լուկաս Սելարայանի գոլն ու 2 գոլային փոխանցումը (տեսանյութ)

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Քոլամբուս Քրյուն» տանը մրցել է «Կոլորադո Ռեփիդսի» հետ եւ առավելության է հասել 3։2 հաշվով:

37-րդ րոպեին աչքի է ընկել «Քոլամբուսի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Նա նաեւ երկու գոլային փոխանցում է կատարել եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Սելարայանը փոխարինվել է 73-րդ րոպեին:

Արեւելյան կոնֆերենցիայում «Քոլամբուս Քրյուն» 15 խաղից հետո 21 միավորով 6-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում