02:28  ,  1 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Նովակ Ջոկովիչի երկրորդ հաղթանակը

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը երկրորդ հաղթանակը տարավ Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Սերբ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 83-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:2), 6:0, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 44 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով