14:12  ,  31 մայիսի, 2023

Իտալիայի առաջնություն․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ESPN-ը կազմել է Իտալիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականը։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Նապոլին»։ Լավագույն քառյակում տեղն ապահովել են եւ Չեմպիոնների լիգայի ուղեգրեր նվաճել Հռոմի «Լացիոն», Միլանի «Ինտերն» ու «Միլանը»։

Դարպասապահ․ Իվան Պրովեդել  («Լացիո»)։

Պաշտպաններ․ Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Կիմ Մին Ջե («Նապոլի»), Լուկաս Մարտինես Կուարտա («Ֆիորենտինա»), Կառլոս Աուգուստո («Մոնցա»)։

Կիսապաշտպաններ․ Ռաֆայել Լեաու («Միլան»), Նիկոլո Բարելա («Ինտեր»), Ստանիսլավ Լոբոտկա («Նապոլի»), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)։

Հարձակվողներ․ Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում