22:36  ,  2 նոյեմբերի, 2012

Ֆիգու. Ռոնալդուին եւ Մեսիին չի կարելի համեմատել

Նրանք ամբողջովին տարբեր ֆուտբոլիսնտեր են, ասել է Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

«Ռոնալդուին եւ Մեսիին չի կարելի համեմատել: Պետք է փորձել վերցնել նրանցից լավագույնը:

Եթե ես թիմ կազմավորեի, երկուսին ել կհրավիրեի: Նրանք կապահովեն որակ եւ բազմաթիվ գոլեր:

Մեսին եւ Ռոնալդուն ամբողջովին տարբեր ֆուտբոլիստներ են, որոնք խաղում են տարբեր ոճի ֆուտբոլ ցուցադրող թիմերում», պորտուգալացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լուիշ Ֆիգուն հանդես է եկել եւ «Բարսելոնայում», եւ «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում