Ռուսաստանի Պրեմիեր լիգան (ՌՊԼ) ներկայացրել է ավարտվող առաջնության լավագույն կիսապաշտպանի կոչման հավակնորդներին։
Մրցանակին հավակնում են Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանը, Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») եւ Վենդելը («Զենիթ»)։ Եզրափակիչ եռյակն ընտրվել է երկրպագուների քվեարկությամբ։
Եզրափակիչ փուլում կքվեարկեն ՌՊԼ-ի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդար խաղացողներն ու փորձագետները։ Դափնեկիրները հայտնի կդառնան հունիսի 4-ին։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Սպերցյանը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի