00:53  ,  29 մայիսի, 2023

Հոլանդը ստացավ «Ոսկե խաղակոշիկը», Դավիդ Դե Խեան՝ «Ոսկե ձեռնոցը» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ստացավ Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

Հոլանդը 36 գոլով սահմանեց Պրեմիեր լիգայի ռեկորդ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

Լավագույն դարպասապահի «Ոսկե ձեռնոց» մրցանակը ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում