19:02  ,  27 մայիսի, 2023

World Challenge Cup. Արթուր Ավետիսյանը ՝ ոսկե, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Արթուր Ավետիսյանե ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում։ Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած Արթուր Դավթյանը արժանացավ բրոնզե մեդալի։

Արթուր Ավետիսյանը եզրափակիչում վաստակեց 14,700 միավոր, Արթուր Դավթյանը՝ 14, 066 միավոր։

Ավելի վաղ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ նժույգ թափեր վարժությունում։

Մայիսի 28-ին տեղի կունենան հենացատկի եւ զուգափայտի եզրափակիչները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում