15:48  ,  26 մայիսի, 2023

Երեւանում կանցկացվի Բենուր Փաշայանի հուշամրցաշարը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում մայիսի 30-31-ին կանցկացվի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը, որին մասնակցելու են ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարում ցույց տված արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Մրցաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը ՀԸՖ-ի աջակցությամբ:

Մրցումների վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 17:00-ին Օլիմպիական հերթափոխի քոլեջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում