10:33  ,  26 մայիսի, 2023

Ռոնալդու․ Ես շատ երջանիկ եմ «Ալ Նասրում»

«Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ հաջորդ մրցաշրջանն ավելի արդյունավետ կանցկացնի Սաուդյան Արաբիայում։

«Ես շատ երջանիկ եմ «Ալ Նասրում»։ Մենք ցուցադրում ենք հրաշալի թիմային ոգի։ Շատ շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար։ Հաջորդ մրցաշրջանն ավելի լավն ու ուժեղ կլինի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է TCR-ը։

Սաուդյան Արաբիայի 27-րդ տուրի խաղում Ռոնալդուն դարձել էր հաղթական գոլի հեղինակ։ «Ալ Նասրը» 3:2 հաշվով հաղթել էր «Ալ Շաբաբին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում