01:34  ,  25 մայիսի, 2023

«Ինտերը» ստացավ Իտալիայի գավաթը, Մխիթարյանը մասնակցեց պարգեւատրմանը (ֆոտո, վիդեո)

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցավ երկրորդ տարին անընդմեջ Իտալիայի գավաթը նվաճած Միլանի «Ինտերի» պարգեւատրման արարողությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ազդրի մկանային վնասվածքից հետո վերականգնվող Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Եզրափակիչում «Ինտերը» Ֆլորենցիայի «Ֆիորենտինային» հաղթեց 2:1 հաշվով աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի դուբլի շնորհիվ եւ 9-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։

Մխիթարյանն առաջին անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ «Ինտերի» հետ այս տարի նա նվաճել է նաեւ Իտալիայի սուպերգավաթը։ Անցած մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ դարձել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում