01:52  ,  24 մայիսի, 2023

«Բարսելոնայի» պարտությունը՝ 1:3 (տեսանյութ)

Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» երկրի առաջնության 36-րդ տուրում հյուրընկալվեց «Վալյադոլիդին», որը պայքարում է Լա Լիգայում տեղը պահպանելու համար։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի գրոհն ավարտվեց «Բարսելոնայի» դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենի ինքնագոլով (տեսանյութ)։ 22-րդ րոպեին «Վալյադոլիդը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք։ Այն արդյունավետ իրացրեց կանադացի հարձակվող Կայլ Լարինը (տեսանյութ)։ 73-րդ րոպեին «Վալյադոլիդի» առավելությունը մեծացրեց էկվադորցի կիսապաշտպան Գոնսալո Պլատան (տեսանյութ)։ 84-րդ րոպեին կատալոնական թիմից աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ

«Բարսելոնան» վաստակել է 85 միավոր, «Վալյադոլիդը» 38 միավորով 17-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 3:1 

Անդրեաս Կրիստենսեն, 2, ինքնագոլ, Կայլ Լարին, 22, 11մ, Գոնսալո Պլատա, 73 - Ռոբերտ Լեւանդովսկի, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում