01:52 24 մայիսի, 2023Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» երկրի առաջնության 36-րդ տուրում հյուրընկալվեց «Վալյադոլիդին», որը պայքարում է Լա Լիգայում տեղը պահպանելու համար։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի գրոհն ավարտվեց «Բարսելոնայի» դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենի ինքնագոլով (տեսանյութ)։ 22-րդ րոպեին «Վալյադոլիդը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք։ Այն արդյունավետ իրացրեց կանադացի հարձակվող Կայլ Լարինը (տեսանյութ)։ 73-րդ րոպեին «Վալյադոլիդի» առավելությունը մեծացրեց էկվադորցի կիսապաշտպան Գոնսալո Պլատան (տեսանյութ)։ 84-րդ րոպեին կատալոնական թիմից աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (տեսանյութ)։
«Բարսելոնան» վաստակել է 85 միավոր, «Վալյադոլիդը» 38 միավորով 17-րդ տեղում է։
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 3:1
Անդրեաս Կրիստենսեն, 2, ինքնագոլ, Կայլ Լարին, 22, 11մ, Գոնսալո Պլատա, 73 - Ռոբերտ Լեւանդովսկի, 84
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.