22:07  ,  21 մայիսի, 2023

«Մանչեսթեր Սիթին» ստացավ չեմպիոնական գավաթը (ֆոտո, վիդեո)

«Մանչեսթեր Սիթիի» ստադիոնում տեղի ունեցավ Անգլիայի նորընծա չեմպիոնների պարգեւատրությունը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը։

Նախավերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» (36 խաղ) 1:0 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի «Չելսիին» եւ վաստակել է 88 միավոր։ Սակայն տիտղոսն ապահովել էր նախքան այս հանդիպումը, քանի որ երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը» (37 խաղ) 0:1 հաշվով պարտվել էր «Նոթինգեմ «Ֆորեսթին» եւ ունի 81 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում