22:25  ,  20 մայիսի, 2023

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց «Բավարիային» եւ նվաճեց բրոնզե մեդալները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «ՌԲ Լայպցիգին», որը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով եւ նվաճեց բրոնզե մեդալները։

25-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, սակայն ընդմիջումից հետո հյուրերը կարողացան երեք գոլ խփել։ Աչքի ընկան ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերը, ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն եւ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

«Բավարիան» 68 միավորով առաջատարն է, սակայն 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «ՌԲ Լայպցիգը» 63 միավորով գրավեց երրորդ տեղը։ Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:3 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 25 - Կոնրադ Լայմեր, 65, Կրիստոֆեր Նկունկու, 76, 11մ, Դոմինիկ Սոբոսլաի, 86, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում