23:48  ,  16 մայիսի, 2023

ՉԼ․ «Ինտերն» ու «Միլանն» առաջին կեսում գոլ չխփեցին, Մխիթարյանը վնասվածք ստացավ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» ընդունել է «Միլանին»։ Ավարտվեց առաջին խաղակեսը։ Գոլ խփել թիմերը չկարողացան։

Որոշակի տարածքային առավելություն ունի «Միլանը», սակայն լուրջ վտանգ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի դարպասի մոտ ստեղծել չհաջողվեց։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն 42-րդ րոպեին նա վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

Ընդմիջում է։

Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ինտերը» Էդին Ջեկոյի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 17-ին պատասխան խաղում կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Այս թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝1:1:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր» - «Միլան»՝ 0:0 (առաջին խաղակես), (առաջին խաղ՝ 2:0)

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

«Միլան»․ Մենիան, Էրնանդես, Տոմորի, Տիաու, Կալաբրիա, Կրունիչ, Տոնալի, Մեսիաս, Լեաու, Ժիրու, Դիաս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում