21:32  ,  16 մայիսի, 2023

ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» կընդունի «Միլանին»։ «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

«Ինտեր» - «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ինտերը» Էդին Ջեկոյի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում