13:44  ,  16 մայիսի, 2023

ՉԼ․ «Ինտերը»՝ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման սպասումով (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում մայիսի 16-ին կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնեն իտալական «Ինտերն» ու «Միլանը»։

Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։

«Ինտեր» - «Միլան» պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

 ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել էր թիմերի հավանական մեկնարկային կազմերը։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

«Միլան»․ Մենիան, Կալաբրիա, Տոմորի, Կյաեր, Տեո Էրնանդես, Տոնալի, Կրունիչ, Սալեմակերս, Բրաիմ Դիաս, Լեաու, Ժիրու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում