22:03  ,  15 մայիսի, 2023

«Ինտեր» - «Միլան», «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»․ Հավանական մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Միլանի «Ինտերն» ու «Միլանը» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալն» այս շաբաթ կանցկացնեն պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Մարտինես, Ջեկո։

«Միլան»․ Մենիան, Կալաբրիա, Տոմորի, Կյաեր, Տեո Էրնանդես, Տոնալի, Կրունիչ, Սալեմակերս, Բրաիմ Դիաս, Լեաու, Ժիրու։

-----

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ուոլքեր, Ռուբեն Դիաշ, Ականջի, Սթոունզ, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Դե Բրույնե, Գյունդոգան, Գրիլիշ, Հոլանդ։

«Ռեալ»․ Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ռյուդիգեր, Ալաբա, Մոդրիչ, Կրոս, Կամավինգա, Վալվերդե, Բենզեմա, Վինիսիուս Ժունիոր։

«Ինտեր» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին, «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը՝ մայիսի 17-ին։

Առաջին խաղում «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով։ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Մադրիդում խաղացել են ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում