00:39  ,  15 մայիսի, 2023

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ՝ 2:0, Պոգբան դարձյալ վնասվածք ստացավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց հետնապահներից «Կրեմոնեզեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլիի եւ բրազիլացի պաշտպան Բրեմերի գոլերը։

Վնասվածքի պատճառով մեկ տարի բաց թողած ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան «Յուվենտուսի» մեկնարկային կազմում էր, սակայն 24-րդ րոպեին վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

«Յուվենտուսը» 69 միավորով երկրորդն է եւ 3 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Ինտերից»։ «Կրեմոնեզեն» նախավերջինն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Յուվենտուս» - «Կրեմոնեզե»՝ 2:0 (տեսանյութ)

Նիկոլո Ֆաջոլի, 55, Բրեմեր, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում